Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երկր...

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 27-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի կարգավորման առարկան պետության կողմից ֆինանսավորվող գյուղատնտեսության, ինչպես նաև այլ ոլորտներում պետական աջակցության ծրագրերի համար այնպիսի հարկային միջավայրի ստեղծումն է, որի դեպքում պետության կողմից որպես աջակցություն տրամադրվող գումարները հարկային հետևանքներ չեն առաջացնի ստացողների համար:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունն առաջարկել է բարելավող նորմը՝ արտոնյալ կարգավորումը, կիրառել 2021 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ տարածքում գործող «սպասարկման գրասենյակների» փոխարեն այսուհետ կիրառել «խորհրդատվական կենտրոններ» եզրույթը (անվանումը), որոնք իրենց գործառույթներով առավել ընդգրկուն են լինելու, քան սպասարկման գրասենյակները: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ներկայացմամբ խորհրդատվական կենտրոններում կմատուցվեն խորհրդատվական ծառայություններ, որոնք կվերաբերեն Կադաստրի կոմիտեի օրենսդրական և կանոնադրական գործառույթներին, նպատակներին ու խնդիրներին: Առաջինից երկրորդ ընթերցող ընկած ժամանակահատվածում կատարվել են խմբագրական շտկումներ:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Հանձնաժողովը քննարկել է  նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:

Զեկուցողի խոսքով օրենքի նախագծում առաջին ընթերցումից հետո կատարվել է միայն տեխնիկական բնույթի փոփոխություն:

Օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:

««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Նա տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել է խմբագրական բնույթի փոփոխություն:

Օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:

Հաջորդիվ քննարկվել է գնման գործընթացների կասեցման հետևանքով առաջացող խնդիրների կարգավորմանն առնչվող նախաձեռնությունը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրել է ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնության վերաբերյալ տեխնիկական բնույթի առաջարկ է ներկայացրել Կառավարությունը:

«Մաքսային կարգավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը: Զեկուցողը հիշեցրել է, որ նախաձեռնությունն առնչվում է ոչ ԵՏՄ երկրների հետ էլեկտրոնային առևտրի շրջանակում գործընթացների պարզեցմանը:

Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

Զեկուցողը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը կատարել է խմբագրական բնույթի փոփոխություններ:

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ են առաջարկում պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Կառավարության՝ առաջին ընթերցումից հետո ներկայացրած առաջարկներն ընդունվել են հեղինակների կողմից: Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ իրենք առաջարկում են սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ոչ թե 90, այլ 60 օրացուցային օրվա ընթացքում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի խոսքով իրենց առաջարկները տեխնիկական են: Այդ առաջարկներից մեկն էլ վերաբերել է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետին. առաջարկվել է այդ ժամկետը 2026 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանել ապրիլի 1-ը:

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումը մանրամասնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկված հստակեցնող փոփոխությամբ ՊԵԿ-ը կսահմանի հերթերի համակարգի առկայությունը: Մնացածը տեխնիկական շտկումներ են, բովանդակային փոփոխություններ չեն եղել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին: