Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին Չեխովի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ 58-ամյա մի տղամարդ: Նա հոկտեմբերի 8-ից Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
58-ամյա մի տղամարդը ներկայացվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։



