Թմրամիջnցի իրացման դեպք է բացահայտել

Իրավապահները ծառայության ժամանակ Կուրղինյան փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են «Նիսան» մակնիշի մեքենա, որի վարորդը կասկածելի վարքագիծ է դրսևորել։

Նա թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածով 14 փաթեթ։ 

Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը, հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իրացնելու նպատակով ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով։

«Նիսան»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։