ՏՄՊՊՀ-ն հրավիրում է համագործակցության սոցիոլո...

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ապրանքային շուկաների հատկորոշման, անբարեխիղճ մրցակցության դրսևորման հնարավոր հատկանիշների առնչությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակներում ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների շփոթության աստիճանի նմանության հարցը որոշելու, հասարակության մոլորեցման դեպքերը բացահայտելու նպատակով հաճախ անհրաժեշտություն է առաջանում իրականացնել սոցիոլոգիական հարցումներ սպառողների շրջանում: Այս մասին տեղեկանում է ՏՄՊՊՀ-ն:

«Հրավիրում ենք համագործակցության ոլորտում գործող կազմակերպություններին՝ սոցիոլոգիական հարցումների կազմման գործընթացում հանձնաժողովին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:

Բոլոր հետաքրքրված իրավաբանական անձինք կարող են դիմել հանձնաժողով մինչև ս.թ. ապրիլի 20-ը՝ իրենց տվյալները ներկայացնելով info@competition.am էլ. փոստի հասցեով:

Հարցերի և մանրամասների համար կարող եք մեզ հետ կապ հաստատել 060 830 840 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ: