Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը խորհրդակցություն է անցկացրել ՀԾԿՀ և էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունը, հանդիպման ընթացքում շահագրգիռ պետական մարմինների և ընկերությունների հետ քննարկվել է «Գավառ» 220 կՎ օդային գծի վերակառուցման հարցը։
Նախարարի տեղակալի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ նախագծային աշխատանքների մեկնարկի և հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։



