ՏԿԵ նախարարը և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մշտակա...

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին:

«Ողջունել եմ հյուրերին և ընդգծել, որ ՏԿԵՆ-ը սերտորեն համագործակցում է Հայաստանում ՄԱԿ-ի կառույցների հետ, մասնավորապես՝ ՄԱԶԾ (UNDP) թիմի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հետ։

Պատրաստակամություն եմ հայտնել շարունակել և խորացնել առկա գործակցությունը տարբեր ոլորտներում։

Կարևորել եմ հատկապես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Կայուն համայնքներ» ծրագրի արդյունքները, որոնց հիմնական նպատակը եղել է կայուն աշխատատեղերի ապահովումը։

Կարևորել եմ նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ տարիներ շարունակ համայնքային դպրոցներում գործող «Դպրոցական սնունդ» ծրագիրը։

Հանդիպման ժամանակ քննարկել ենք նաև ճանապարհային անվտանգության, էներգաարդյունավետությանը միտված միջոցառումներին, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր»,- գրել է նախարարը։