Կառավարությունը որոշեց ՏԿԵ նախարարությանը հատկացնել 2,9 մլն դրամ նախարարության Բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով:
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2024-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ձեռք է բերվել 15,490 լիտր բենզին, որը նախատեսված է եղել օգտագործել ամբողջ 2024 թվականին, սակայն Նախարարության վերահսկողական գործառույթներով և աղետի գոտի հաճախակի այցերով պայմանավորված, գործուղումների թիվը կանխատեսվածից ավելացել է և ձեռք բերված բենզինը չի բավարարում Նախարարության բնականանոն գործունեությունը ապահովելու համար։ Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել 4000 լիտր բենզին ռեգուլյար (1 լիտրի արժեքը՝500 դրամ) ընդհանուր 2 մլն դրամ արժեքով։
Այս պահին ՏԵԿ նախարությունում առկա է ընդամենը 620 լիտր բենզին, որը կբավարարի առավելագույնը մինչև հոկտեմբերի վերջ։
Բացի այդ, նախարարության սերվերում տեղադրված անխափան սնուցման աղբյուրը, որը ապահովում է domain controler, sharing file service և ac7 հաշվապահության սերվերների անխափան աշխատանքը, խափանվել է սույն թվականի սեպտեմբերի 23-ին։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշություն է առաջացել ձեռք բերել թվով 1 նոր անխափան սնուցման սարք, որի արժեքը՝ 900 հազար դրամ է։