Տիրան Խաչատրյանը կարծում է, որ Աննա Հակոբյանը...

Եթե ես բժիշկ չեմ, ես բժշկությունից չպետք է խոսեմ, եթե ես քաղաքական գործիչ չեմ, ես այդ քաղաքական երևույթների մեջ իմ վերաբերմունքը կամ դրսևորումները չպետք է ունենամ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ մեկնաբանելով Աննա Հակոբյանի՝ 11 հազար դասալիքի վերաբերյալ հայտարարությունը։

«Մարդը, եթե ունի մի փոքր բարոյականություն, այն հարցերը, որոնք իրեն չեն վերաբերում, քիթը չպետք է խոթի դրանց մեջ», - շեշտել է Խաչատրյանը։