Տիկին Մանասյան, այդ խայտառակ նիստի պատկերը տե...

«Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ինիստն իսկապես պատմական խայտառակություն էր։  ՔՊ պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, բղավում էին, վիրավորում, թիրախավորում՝ սահամանփակելով ընդդիմության միասնական թեկնածուի խոսքի ազատության իրավունքը»,-ԱԺ –ում ասաց  հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ դիմելով Անահիտ Մանասյանին նշեց․

«Տիկին Մանասյան  այդ խայտառակ նիստի պատկերը տեսնելով , պետք է հրաժարվեիք ՝ ասելով  չեմ շարունակի իմ աշխատանքը քանի դեռ ապահովված չէ հարիր մթնոլորտ․․․ Ընտրվելու դեպքում աշխատեք  գոնե  հասցեական գնահատական հնչեցնել , Ձեր ներկայությամբ, տեղի է ունեցող մարդու իրավուքների խախտման դեպքերին»։

«Ներկայացված թեկնածուն այնքան լայն ճանաչում չունի, ուր մնաց հանրության շրջանում  վստահության մասին խոսենք»,-ասաց Թագուհի Թովմասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։