Տիգրան Ավինյանը կգնա բիզնես ոլորտ

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանը չկա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում: Մամուլում տարբեր վարկածներ են շրջանառվում: Politik.am-ն արդեն գրել էր, որ Ավինյանի բացակայության պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում նրան:

Տիգրան Ավինյանն, ըստ էության, առնվազն այս փուլում կհեռանա քաղաքական գործընթացներից: Նա մեր տեղեկություններով կզբաղվի բիզնեսով: Այս պահին քննարկվում են մի քանի տարբերակներ, որոնցում կարող է ներգարվվել Ավինյանը:

Տեղեկատվության վերաբերյալ փորձեցինք կապ հաստատել Ավինյանի հետ, սակայն մեր բազմաթիվ փորձերն ապարդյուն անցան: