Տիգրան Արզաքանցյանի ղեկավարած կուսակցությունը...

 «ՈՒժը հայրենյաց» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին:Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը: 

«Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ  ՈՒժը հայրենյաց կուսակցությունը բաց է համագործակցության համար ցանկացած հայրենանվեր քաղաքական ուժի և հասարակական կառույցի հետ, որը պատրաստ  է լծվել պետության կերտման գործին»,- ասված է հայտարարության մեջ: