Քիչ առաջ Աժ-ում ընթանում էր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստը, օրակարգում ներառված էր hանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Նիստի ընթացքում տեղի ունեցավ թեժ բանավեճ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և ՔՊ-ական պատգամավորների միջև: Արծվիկ Մինասյանը դատախազությանը հաղորդում տվեց հանցագործության մասին և ասաց, որ իշխանական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանն ու Վահագն Ալեքսանյանը պետք է դատվեն ապատեղեկատվություն տարածելու համար:



