Տեղի ունեցողը որևէ կերպ ամենևին չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարևորությունը, ընդհակառակը ավելի է ընդգծում դա, և մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով:
Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ մինչ այս դեպքերը երեք առաջնահերթություն են ընդգծել առաջիկա տարիների համար, որի ուղղությամբ պետք է աշխատեն և այդ առաջնահերթություններն են՝ խաղաղություն, կրթություն, Զինված ուժերի բարեփոխումներ:«Այս բաղադրիչները պետք է ապահովեն երկրի անվտանգությունը, զարգացումը:
Իմ կոչն է, որ մենք ապահովենք համախմբվախություն Հայաստանի Հանրապետության պետական շահերի շուրջ, և ՀՀ պետական շահը պետք է դառնալ որոշումների կայացման հիմնական ուղենիշ:



