Տեղի կունենա Արմեն Գրիգորյանի գործով վերջին ն...

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 10:00-ին, Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում տեղի կունենա լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով թերևս վերջին նիստը։ Կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով», - գրել է պաշտպանը։