Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: