Մոսկվայի հյուրանոցներից մեկում, որտեղ ժամանել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրան այնքան էլ ջերմ չեն դիմավորել։ Փաշինյանին է մոտեցել արցախցի մի տղամարդ, ով խնդրել է, որ վարչապետը նկարվի իր երեխայի հետ։
Նկարվելուց հետո նա դիմել է ՀՀ վարչապետին ասելով. «Գիտե՞ք ինչի՞ եմ ուզում, որ երեխան նկարվի, որպեսզի էս երեխեքը հիշեն, թե ում օրոք է Ղարաբաղը հանձնվել և եկեղեցին պառակտվել»։



