Հստակ տեղեկություն կա, որ ունենք զորամասն ինքնակամ թողած զինվոր։ Լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Այդ փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն էր պատճառը զորամասն ինքնակամ թողնելու։ Եթե կպարզվի, որ տվյալ ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ, որովհետև մեզ էլ է մտահոգում, վերջին ժամանակահատվածում նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան»։



