Տեսանյութ․ Զինծառայողների ապահովագրության հիմ...

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2023 թվականի առաջին եռամսյակում 52 դեպքով հատուցումներ է տրամադրել 33 զոհված, 6 անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներին, 1 առաջին և 12 երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող շահառուներին։ Այս մասին ապրիլի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը:

Նրա խոսքով` հիմնադրամը 2017–22 թվականներին 5090 դեպքով ընդհանուր տրամադրել է 71 միլիարդ դրամի հատուցում։

Միայն 2022 թվականին հիմնադրամը 411 դեպքով տրամադրել է 16.8 միլիարդ դրամի հատուցում։