Տեսանյութ. Ողբերգությունները շարունակական են,...

«Ընտրություններից հետո տեղի ունեցավ այն,  ինչը, որ  շատ բնական է․ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած որևէ ազգօգուտ օրակարգ  չընդունվեց ու  չքննարկվեց։ Չանդրադառնամ այն խայտառակ պահվածքին, որ իշխամնությունը ցուցաբերեց ընդդիամդիր պատգամավորների նկատամբ՝  ծեծ և այլն, մի խոսքով այն ամենը,  ինչ մենք կարող էինք պատկերացնել՝ իշխանությունը զավթած քաղաքական ուժի կողմից, և ակնհայտ է, որ այս խորհրրդարանական ընտրությունները ոչ թե լուծեցին երկրում առկա քաղաքական ճգնաժամը, այլ ավելի խորացրեցին»,-այս մասին ասաց ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը՝ հրավիրված քննարկամ ժամանակ։

Անդրադառնալով Դիմադրության շարժման գործունեությանը , նա կարևորեց շարժման վերաձևավորման այս ընթացքը՝  նշելով, որ այս մեկ ու կես ամսվա ընթացքում ձեռքբերված հմտությունները թույլ կտան համախմբել  հասարակյությանն ու   տանել ՝ մեր պետության ազատագրում ։