Տեսանյութ. Ո՞վ է նիկոլ Փաշինյանը, որ ստորագրի...

«Այն, ինչ արեց Ադրբեջանի հանցագործ նախագահ Ալիևը մյունխենյան համաժողովի ժամանակ, ոչ այլ ինչ էր, քան հայ ժողովրդի վզին փաթաթել Փաշինյանի և նրա իշխանության դավադիր և կապիտուլյացիոն ելքը, որը, ըստ էության ըստ, հետևանք է այն բանի, որ այսքան ժամանակ Հայաստանի գործող իշխանությունը փորձում է թե մեր հանրությանը, թե միջազգային հանրությանը ներկայացնել, թե հայ ժողովուրդը հաշտվել է այն դառն իրականության հետ, որ մենք կորցրել ենք Արցախը կամ կորցրել ենք Հայաստանը պաշտպանելու կարողությունը։ Սա իրար հետ սինխրոնիզացված վարքագիծ է. մեկը Հայաստանի ներսում  իր իշխանությունը պահելուն ուղղված գործողություն է անում, Ալիևը միջազգային հանրության շրջանում ու  իր երկրի ներսում իր դիրքերն ամրապնդելուն ուղղված գործողություն է  անում։ Երկուսն էլ դեմ են հայ ժողովորդի ընդհանուր պատկերացումներին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը

«Ո՞վ է նիկոլ Փաշինյանը, որ ստորագրի՝ Արցախի տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյանը, երբ ձեռքերը լվացել ու ասում է՝ թող Արցախը երկխոսի, հարց է առաջանում՝ բա դու ո՞վ էիր, որ ստորագրում էիր․ թողնել Արցախին անպաշտպան այդ  գայլային ոհմակների մեջ ու հիմնավորել, որ Արցախը, արցախահայությունն է  որոշելու՝ ինչպես շարժվել առաջ, նշանակում է կրկնի, եռակի դավաճանություն գործել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամսն՝ տեսանյութում։