ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որդիս և իր մարտկոցի 20 զինվորները...

«Որդիս և իր մարտկոցի 20 զինվորները զոհվել են Փաշինյանի և նրա խունտայի կողմից ծրագրված  ու ծախված պատերազմում, հրամկազմի միտումնավոր ստեղծված քաոսի, դավաճանության, սխալ հրամանների արդյունքում։ Սարսափելին այն է , որ պատերազմից 2 տարի անց , մինչ օրս,  պատժված որևէ իշխանական չկա ։ Մեր երեխաներն արդեն չկան, բայց ապրողների համար պարտավոր ենք պայքարել , որ ունենան հայրենիք։ Եկեք վերջին ճիգը գործադրենք և քշենք այս թուրքական խունտային, ժողովու՛րդ խնդրում եմ․ ես այլևս ոչինչ չունեմ»,- Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց  44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը։