ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ուրախ է, որ ռուս գործարարները Հայաստանում իրենց լավ են զգում։ Այս մասին Փաշինյանն ասաց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։
Նշենք, որ որ նա այսօր ՌԴ է մեկնել` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև` Եվրասիական կոնգրեսին:
«Նախորդ տարի մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է ակտիվացնել տնտեսական կապերը և այսօր, նայելով արդյունքներին, արձանագրում եմ, որ այն, ինչի մասին մենք խոսել ենք, մեծ մասամբ կյանքի է կոչվել։ Շատ ուրախ եմ դրա համար, ու ներդրումային ակտիվություն է նկատվում։ Համատեղ ապրանքաշրջանառությունն էլ աճում է, և դա օգնում է Հայաստանի տնտեսությանը»,– նշեց Փաշինյանը։