Տեսանյութ. Թուրքիայի ախորժակը «Զանգեզուրի» մի...

«Թուրքիայի համար շարունակվում է մնալ  երեք հիմնական  ճակատ, որտեղ կա գերակտիվ դիվանագիտական և  քաղաքական աշխատանք»,- այս մասին  քննարկմանն ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Նրա խոսքով  այդ ճակատներն են՝ Միջերկրական, սիրիական և պայմանական Հարավկովկասյան։

«Եվ այս պարագայում երեքի մասով էլ քննարկումներ են ընթանում, հատկապես Սիրիայի և Հարավկովկասյանի՝ Սյունիքի, Արցախի մասով, հնչել են կարևոր ուղերձներ»,- ասաց փորձագետը՝ հավելելով․  «Եթե վերցնենք երեկվանից հայկական դաշտում լայնորեն տարածվող ուղերձը՝ Սյունիքի վերաբերյալ Խամենեի ասածը, ապա կարելի է ասել, որ ակնհայտ բանակցություններում դա եղել է թիրախային, հիմնական քննարկումների առարկան։ Սակայն այդ հարցը միայն Խամենեի ասածով չի վերջանալու, Թուրքիայի ախորժակը «Զանգեզուրի» միջանցք ձևավորելու մասին դեռ առկա է, հատկապես երբ Հայաստանից այդ առումով ոչ մի դիմադրություն չկա»։