Ուկրաինայում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունները վերջնականապես ամրապնդեցին այն համոզումը, որ այլևս չի գործում միջազգային ստանդարտների և նորմերի հարգման վրա հիմնված այսպես կոչված Հելսինկյան աշխարհակարգը: ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Տեղի են ունենում աշխարհաքաղաքական վերադասավորումներ, որոնք ուղղված են ուժային կենտրոնների շուրջ ազդեցության նոր գոտիների առաջացմանը: Այս համատեքստում արդեն այդ իրողություն է, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցն ունի լայն տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընդգրկուն և կարող է կանխորոշել համահայկական նշանակության խնդիրների լուծման և պետականության զարգացման հետագա ընթացքը: Հետևաբար այդ գործընթացը ի սկզբանե հայության և Հայաստանի անվտանգային պահանջներին և շահերին համապատասխանեցնելու և կենսական զիջումներից խուսափելու համար անհրաժշետ է ունենալ և պահպանել միայն հայեցակարգված մոտեցում»:
Ավելին՝ տեսանյութով:



