Տեսանյութ. Տպավորություն էր, որ Փաշինյանն իրե...

Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցներում փորձում է փաստաբանի ֆունկցիա կատարել Ալիևի և Էրդողանի համար: Ասում է բաներ, որոնք մեղմ ասած աղերս չունեն իրականության հետ: Այս մասին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը «Փաշինյանն ասում է, որ հիմա Ալիևն իրեն պահում է այնպես, ինչպես ՀՀ ղեկավարությունը 1994-ից հետո, իսկապե՞ս մենք այդպես հոխորտացել ենք պաշտոնական մակարդակով:

Նա այսպես նորից փորձում է փափուկ բարձ դնել հայ ժողովրդի գլխի տակ, դե իբր լուրջ մի ընդունեք Ալիևի հայտարարությունները»,-ասաց նա: Նա ընթերցեց նաև 1992 թվականի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը, որտեղ նշված է, որ ՀՀ համար անընդունելի է միջազգային ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում: