Տեսանյութ. Տարիներ շարունակ հասարակությանը դա...

Մինչև միջազգային կազմակերպությունների հետ աշխատելը, պետք է կարողանանք  մեր հասարակության հետ աշխատել: Այս մասին «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը:

«Մեր մոտ որևէ արտահայտված երևույթ տեղի չունեցավ հասարակության կողմից կապված ՍԴ-ի հետ կատարավածի վերաբերյալ: Երբ դատավոր Ազարյանի, Բախշյանի դեպքում կատարվածի վերաբերյալ հասարակությունը լռեց, դատավորների մոտ  առաջացավ անպաշտպանվածության զգացողություն»,-ասաց Գյուլումյանը:

Նրա խոսքով, հասարակության հետ աշխատանք է պետք տանել, քանի որ տարիներ շարունակ հասարակությանը դատավորը ներկայացվել է որպես քավության նոխազ:

Մանրամասն՝ տեսանյութում: