
Դժվար է ասել, թե որ երկրի և ինչ իրավիճակի համար է գրվել մյուս տարվա բյուջեն, որևէ դրական բան գտնելն անհնար է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թաթուլ Մանասերյանը:
«Արդյոք մենք շարունակելու ենք Արցախի նկատմամբ ստանձնած մեր պարտավորությունները, ինչ ենք անելու օրինակ գյուղատնտեսության ոլորտում, որտեղ շարունակաբար անկում է արձանագրվում, որն է լինելու Վերին Լարսի այլընտրանքը, բազմաթիվ այլ հարցեր կան, որոնց պատասխան չկա»,-ասաց նա: