Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատգամավոր Աննա Գրիգորյանը, դիմելով կառավարությանը, հայտարարեց, որ այսօր ադրբեջանցիները հայտնվել են Սյունիքում, որովհետև դեկտեմբերի 18-ին եղել է զորքերի հետքաշման հրաման, որը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ․ «Հարց հստակ է՝ զորքերի հետքաշման հրամանաը եղել է բանավո՞ր, թե՝ գրավոր, ի՞նչ է այն մարդու անուն ազգանունը, ով հնչեցրել է նման հրաման, արդյո՞ք ԱԽ նիստ տեղի ունեցել է նման որոշում կայացնելուց առաջ»։
«Սյունիքի հետ կապված, ես այս հարցին պատասխանել եմ։ Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ այդ որոշման պատասխանատուն եմ։ Գրավոր է եղել, թե՝ բանավոր։ Ասում եք՝ նախարարը գրավոր է տվել, թե՝ բանավոր։ Իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները։



