Տեսանյութ. «Սպուտնիկ V»–ի 15 հազար դեղաչափից...

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակը բերվել է Հայաստան։ Տեղեկությունը հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Պավել Կուրոչկինը:

«Այսօր մենք «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարության հետ դիմավորեցինք «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որը ձեռք է բերել հայկական կողմը։ Պատվաստանյութի 15 հազար չափաբաժինը կուղղվի ռիսկի գոտում գտնվող խմբերի պատվաստմանը», - Երևանում ասել է Կուրոչկինը, որի խոսքը մեջբերում է Ռոսսոտրուդնիչեստվոն։

Դիվանագետի խոսքով՝ սա այն լայնածավալ աջակցության շարունակությունն է, որը Ռուսաստանը ցուցաբերում է Հայաստանին համավարակի դեմ պայքարում, և մեր ժողովուրդների միջև դաշնակցային փոխգործակցության ու եղբայրական հարաբերությունների ամենավառ օրինակն է։

Այս մասին գրում է Sputnik Армения-ն: