Հայաստանում հակառուսականության դրոշակակակիր ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող լրատվականը օրերս մի հաղորդում էր պատարստել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին։
Շատերի համար կարող է զարմանալի թվալ, բայց հակառուսականության որջ լրատվամիջոցով գովասանքի խոսքեր էին ասվում ռուսական ամենամեծ կապիտալով ընկերության մասին։ Լրատվականը պատմում է, թե ինչ լավն է կոմբինատը և ինչ հրաշալի ծրագրեր է իրականացնում տարածաշրջանում։
Մեդիային նույնիսկ հեռվից ծանոթ մարդը առաջին իսկ րոպեներից հասկանում է, որ գովազդային հոլովակ է դիտում, որը սովորաբար վճարովի է արվում (սա սովորական պրակտիկա է աշխարհում)։
Մի կողմ թողնենք այն, որ Արման Բաբաջանյանն իր հակառուսականության որջով գովազդում է ռուսական կապիլատով աշխատող ընկերությանը։ Այս մարդը վստահաբար փողի դիմաց է նաև հակառուս աշխատում։ Մեզ ավելի շատ հետաքրքիր է ռուսական կապիտալով աշխատող ընկերության մոտեցումը։ Ինչու է նա համագործակցում ամենածայրահեղ հակառուսական լրատվամիջոցի հետ։ Լրատվամիջոց, որն անգամ Ռուսաստանում տեղի ունեցող աղետը կարող է ներկայացնել, որպես ժողովորդավարության հաղթանակ։
Ռուսական կապիտալի հենց նման մոտեցումն է, կարծում ենք, աշխարհի տարբեր երկրներում այդ պետության պարտության հիմնական պատճառը։ Աշխարհում չես գտնի որևէ երկիր, որի փողերը աշխատեն հենց իր դեմ։ Այսօր որևէ հակաամերիկյան լրատվամիջոց չի կարող հույս ունենալ, որ կարող է համագործակցել ամերիկյան ընկերությունների հետ, որոնք ներկայացված են Հայաստանում։ Մեծ փողը նաև այդ փողի սեփականատեր երկրի քաղաքականության մի մասն է ու հիմա ստացվում է, որ ռուսական մեծ փողը համագործակցելով հակառուսականության հիմնական կենտրոններից մեկի հետ աշխատում է Ռուսաստանի Դաշնության դեմ ։ Սա կարծում ենք չլսված մոտեցում է աշխարհում։ Չլսված, բայց կարծես Ռուսաստանի և իրենց գործարարների համար արդեն ընդունված պրակտիկա է։
Այս ամենին զուգահեռ կոմբինատը զգալիորեն կրճատում է բարեգործական նախագծերին հատկացվող գումարները: Ստացվում է ռուսական խոշորագույն կապիտալի համար առաջնահերթությունների դասավորվում են հետևյալ կերպ` բարեգործական նախագծերը ստորադասվում են հակառուսական քարոզի համար հատկացվող ֆինանսավորմանը:



