Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանն ընդունում է`կրթու...

Հ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդգծում է, որ իր իշխանության տարիներին կրթության ոլորտում լրջագույն բարեփոխումներ են իրականացվել, սակայն ընդունում է, որ այդ ուղղությամբ ինչ-որ բան այն չեն արել:

 Քոչարյանն այս մասին ասաց ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ սխալ չեն գործում նրանք, ովքեր ոչինչ չեն անում:

«Ենթադրում էինք, որ բարեփոխումները ինչ-որ արդյունքների պետք է բերեին, ավելի զգալի արդյունքների, բայց տեսնում եմ, որ չկա: Չեմ կարող ասել՝ ինչն է պատճառը»,-ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանը խոստովանեց, որ իր համար այս վիճակն անսպասելի էր:

«Ես չէի մտածում, որ մեր կրթական համակարգը այսպիսի տխուր վիճակում է գտնվում: Ուզում եմ հասկանալ՝ այն ժամանակ էլ է՞ր այդ վիճակում, թե՞ ոչ: Ենթադրում եմ, որ ինչ-որ բան այն չենք արել կրթության ու մշակույթի ոլորտում: Կրթությունն ու մշակույթը պետք է քո ինքնության մեջ ձեւավորեին հզոր կապ հողի հետ: Երբ հողից կտրվում ես, միայն բարձրագույն արժեքը քո ընտանիքն է, ապա դու ունենում ես այն վիճակը, որ ունենք այսօր: Սկսում է աշխատել «որտեղ հաց, էնտեղ կաց» բանաձեւը, հողերի ու սարերի կորուստը չես ընդունում  որպես սպառնալիք քո ընտանիքին: Պետականությունը շատ փոքր տեղ է զբաղեցնում մեր մեջ»,-եզրափակեց Քոչարյանը: