Տեսանյութ. ՔՊ պատգամավորները վաղ թե ուշ պատաս...

Վտանգավոր է, որ ՔՊ պատգամավորները շարունակաբար կրկնում են այն մտքերը, որոնք առաջ է տանում Ադրբեջանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Իրենք պետք է ներողություն խնդրեն այդ բոլոր հայտարարությունների համար, քանի որ վաղ թե ուշ քննչական մարմիններին բացատրություն են տալու, թե ինչու էին նման ջանասիրությամբ առաջ տանում Ադրբեջանի շահերը»,-ասաց նա: