Տեսանյութ․ ՔՊ-ական պատգամավորը անհանգստացած է...

Օրեր առաջ մենք գրել էինք, որ  ընթերցողներից մեկը ուղարկել է տեսանյութ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի մասնակցությամբ: Պատգամավորը ընկերոջ ծննդյանը օրը պարում է «Գաթա բենդի» Տոտիկ տոտիկ երգի ներքո:

Մեր հրապարակումից հետո Վաղարշակ Հակոբյանը ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի պարզի, թե ով է նկարահանել իր և անծանոթուհու ինքնամոռաց պարը։ Հակոբյանը կասկածում է, որ իր դեմ աշխատում են ՔՊ-ի ներսից և «փորում են իր ոտի տակ»։

Ասում են Վաղարշակ Հակոբյանը Արցախի և Հայաստանի անվտանգությամբ ավելի քիչ է հետաքրքրվում, քան նշված տեսանյութի հեղինակներով։

Մենք փորձեցինք կապ հաստատել Հակոբյանի հետ, որպեսզի հասկանանք, թե ի՞նչ է իրեն անհանգստացրել, բայց նրա հետ խոսել չհաջողվեց։