Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում:
Հիշեցնենք, որ խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամ, որում, մասնավորապես, ասվում է.
« ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ: Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել փոքր ու միջին բիզնեսի տարբեր տեսակների վրա: «Մայր Հայաստանը» դեմ է այդ մոտեցմանը և դեկտեմբերի 19-ից Երևանում իրականացնելու է իրազեկման ու բողոքի ակցիաներ: Ակցիաները կլինեն ամենօրյա և կիրականացվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում»:
Դիմելով քաղաքացիներին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն ասաց.
«Իշխող խմբակը իշխանությունը զավթեց «Ո՛չ թանկացմանը» կարգախոսով: Ղժղժան ձենով ինչ-որ մեկն ասում էր, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ … ՔՊ-ական այս ոհմակի թալանչի ձեռքը դուրս չի գալիս այլևս մեր բոլորի գրպաններից»,-ասաց Սոնա Աղեկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:



