Նոյեմբերի 29-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ու փորձագետը, քաղաքացիների բողոքների հիման վրա, ուսումնասիրություն էին իրականացրել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում։ Քաղաքացիները դժգոհում էին, որ առավոտյան ժամը 08։00-09։00-ի ընթացքում գնացքները մոտենում են 4-6 րոպե պարբերականությամբ և արդեն «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում իրենք դժվարությամբ են կարողանում տեղ գտնել վագոններում, իսկ քաղաքացիների զգալի մասն էլ մնում է կայարաններում։ Այցելության մասին նախապես տեղեկացրել էինք մետրոյի տնօրինությանը, ինչը հնարավորություն էր տվել նրանց այդ օրը կարգավորել եղած խնդիրները։ Մեր այցելության ընթացքում գնացքներն աշխատում էին 2-3 րոպե պարբերականությամբ, սակայն այդ դեպքում էլ նկատվում էին դեպքեր, երբ քաղաքացիները մնում էին կայարաններում, քանի որ վագոններում բացարձակ տեղավորվելու հնարավորություն չկար։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկայնը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ խնդիրը շարունակում է մնալ ու իշխանությունները դեռ լուծում չեն տվել դրան։
Մանրամասները՝ տեսանյութում։



