Տեսանյութ․ Փորձում ենք բոլոր հնարավոր տարբերա...

Ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։

«Միանշանակ մեր հույսը ամբողջապես նմանօրինակ ակցիաները չեն, մեր  և՛կուսակցական բարձրագույն մարմինները, և՛ քաղաքական ներկայացուցիչները, խորհրդարանական խմբակցությունն ամենօրյա ակտիվ աշխատանքի մեջ է միջազգային գործընկերների հետ և փորձում է ստեղծված կացությունը նաև  ներկայացնել նրանց նաև մեր տեսակետից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։

«Հստակ հակասություններ ունենալով ներկա իշխանության վարած քաղաքականության հետ, ամենևին վստահություն չունենք, որ այս իշխանությունն անում է ամեն հնարավորը՝ Արցախում ստեղծված կացությունը բարելավելու և արցախահայության իրավունքների պաշտպանելու․ և հակառակ դրա, մենք փորձում ենք բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործել՝ արցախահայության հարցը բարձրացնելու համար»,- ընդգծեց Սևակ Նազարյանը։