Երևանում «Nissan»-ը բախվել է բազալտե եզրաքարի...

Նոյեմբերի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Կամո Ա.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենակով Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։