Տեսանյութ. Փորձում են պետական անվտանգային պատ...

«Ֆեյքային իրականությունը, որ  անընդհատ փորձում են ստեղծել, միտված է պետական անվտանգային պատասխանատվության բեռը դնել  ընդդիմության վրա։ Այսինքն, ինչ հարցից խոսում ենք անվտանգային  հարցից, մեր քաղաքացիների առևանգումից ու խոշտանգումից, ասում են ընդդիմությունն ինչ է անում։ Հարգելի հայրենակիցներ, դուք երկրագնդի վրա չեք գտնի մի պետութուն, որն ունի անվտանգային խնդիրներ , և այդ խնդիրների լուծումը տեսնում են ընդդիմության, արտախորհրդարանական ուժերի, կամ ՀՀ  քաղաքացիների համախմբման մեջ։ Այդ խնդիրների լուծումը դրված է բացառապես իշխանության վրա»,-այս մասին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ լրագրողների հետ ճեպազրույւցում։

Մանրամասն՝ տեսանյութում։