«Հայաստանում բազմաթիվ կուսակցություններ փոխած, 90 թվին Կոմկուսով խորհրդարան մտած, Ռամկավար դարձած, ՀՀՇ-ի հետ, բոլորի հետ աշխատած Վիգեն Խաչատրյանն օրերս իրեն թույլ էր տվել ասել, որ «Հայաստանի ապագան պայմանավորված է Արցախով ձևակերպումը սխալ է, մենք ուղղակի պետք է մտածենք, թե Արցախում ապրող մարդիկ անվտանգ լինելու են Ադրբեջանի կազմում, թե՝ չէ ինքնաբերաբեր ուրանալով Արցախը, Արցախյան հարցը, որի դեպքում ցանկացած խելամիտ մարդ, այդ թվում ես և իմ տարեկիցները, ովքեր 30 տարի առաջ, ի տարբերություն խաչատրյանվիգենների, կանգնել են Ազատության հրապարակում, պայքարել են Արցախի համար, հանուն իմ զոհված ընկերների, մեր հազարավոր հայրենակիցների պետք է իրերն իրենց անունով կոչել , ես էլ կոչեցի՝ դավաճանություն։ Ցանկացած հայ մարդու հարցրեք ով ուրանում է Արցախն ի՞նչ անուն ենք տալիս, այո՝ դավաճանություն։ Ռուբեն Ռուբինյանն այդպիսով նաև ուրացավ իր հոր՝ Կարապետ Ռուբինյանի պայքարը, ով արցախյան շարժման առաջին օրերից եղել է պայքարում», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղամ Մանուկյանը։



