Տեսանյութ. Փաշինյանը փորձում է հանցագործությա...

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի լուծարման գործին հանցակից է ուզում  դարձնել ՀՀ քաղաքացիներին, Ադրբեջանից սպասում է Հայաստանի 29.800֊ի կադաստրի թուղթն ու ակնկալում Թուրքիայի ողորմածությունը։

Նիկոլ Փաշինյանի ելույթը հաղորդում էր հանցագործության մասին, նա բացահայտ ասում է, որ գնալու է հանձնելու ճանապարհով, բայց ոչ մի երաշխիք չունի, որ լինելու է խաղաղություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Փաշինյանը պատրաստում է շատ վտանգավոր գործընթացներ ՀՀ համար, այդ վտանգավոր գործընթացներին փորձում է մասնակից դարձնել ՀՀ քաղաքացիներին»,-ասաց նա: