Չնայած ՀՀ գործող իշխանությունների թույլ տված բոլոր խայտառակ սխալներին, Հայաստանի համար դեռ կան որոշ հնարավորություններ՝ մասնակի շտկելու իրավիճակը: Այս մասին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Ցավոք, վաճառքի են հանված մեր ազգային ու պետական շահերը, որոնց դիմաց հիմնական բանակցողը ցանկանում է ստանալ բացառապես մեկ բան՝ սեփական իշխանության պահպանման երաշխիքներ»,- ասաց Հայկ Մամիջանյանը։



