Տեսանյութ․ Փաշինյանը Հայաստանը ներկայացրեց կա...

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթում կարևոր շեշտադրումներ կային․«Վարչապետ Փաշինյանը իր ելույթում հստակ նշեց, որ Հայաստանը ոչ միայն անվտանգության սպառող է այլ նաև անվտանգություն ապահովող է։ Այստեղ վարչապետը շեշտադրումն արեց Հայաստանի խաղաղապահ առաքելության վրա, որն իրականացվում է չորս երկրներում, չնայած Սիրիայի մասը բաց թողեց»,-ասաց քաղաքագետը։

Արցախի մասով քաղաքագետը կարծում է, որ վարչապետ Փաշինյանը Հայաստանը ներկայացրեց կառուցողական դիրքերից․«Այս պահին հասկանալի է, որ ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ խաղաղության և Նիկոլ Փաշինյանի շեշտադրումը հենց դրա վրա էր»,-ասաց Արմեն Վարդանյանը։

Մանրամասնները տեսանյութում․