Տեսանյութ. Պարոն Չարչյանը շատ վատ է․ այնտեղ բ...

Արմեն Չարչյանի առողջական վիճակն այնքան վատ է, որ նույնիսկ մեր իրականությունում կատարվող դաժան վրեժխնդրության դիմաց չեն կանգնել և նրան տեղափոխել են բժշկական կենտրոն։ Այս մասին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը։

«Պարոն Չարչյանը շատ վատ է։ Այնտեղ բժիշկ չկար, բացի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից», - ասաց Վահե Հակոբյանը հավելելով որ նրանք մեծ թվով են եղել։