Անդրանիկ Թևանյանի քրեական հետապնդումը համաձայ...

Փաշինյանն անցել է իր ընդդիմախոսների բացահայտ ճնշմանը։

Այս մասին հայտնում է ռուսական ANNA NEWS-ը՝ հավելելով, որ հասանելի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Թևանյանի քրեական հետապնդումը համաձայնեցվել է Զելենսկու հետ նրա Երևան կատարած այցի ժամանակ։

Նշվում է, որ, ըստ որոշ տեղեկությունների, դրա պատճառն Անդրանիկ Թևանյանի և «Մայր Հայաստան»-ի կամավորական գործունեությունն էր, որի շրջանակներում 2024թ․ իրականացրեց լայնածավալ մարդասիրական առաքելություն Դոնբաս՝ դեղորայք և այլ անհրաժեշտ մարդասիրական պարագաներ հասցնելով քաղաքացիական բնակչությանը և այցելելով հայկական սփյուռքի ներկայացուցիչներին:

«Այսպիսով, Փաշինյանը վերջնականորեն ստորագրում է իր հակառուսական և հակամարդասիրական ուղու տակ՝ փաստացի արյունալի հավատարմության երդում տալով իր արևմտյան կուրատորներին:

Մի՞թե բազմաչարչար հայ ժողովուրդը դեռ չի տեսնում, թե ինչպիսի հրեշի է շարունակում իշխանությամբ օժտել և ինչ սարսափելի հետևանքների կարող է դա հանգեցնել»,-գրում է ANNA NEWS-ը։