«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Քաղաքացիների հետ շփումներից պարզեցինք, որ հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնները վերջին օրերին իրենց անցկացրած սոցհարցումների ժամանակ պարտադիր ներառում են հետընտրական զարգացումների հարցը եւ ճշտում են՝ արդյո՞ք մարդիկ կմասնակցեն այդ պրոցեսներին:
Մասնավորապես, եթե ՔՊ-ն վերընտրվի, իսկ ընդդիմությունը փողոցային պայքար սկսի, կմասնակցե՞ք արդյոք դրան, թե՞ համարելու եք, որ ամեն ինչ վերջացած է։
Թե որ շրջանակներն են փորձում հանրային այդ տրամադրությունները շոշափել, դժվար է ասել, սակայն այս փաստն ինքնին հուշում է, որ հունիսի 7-ով ընտրական գործընթացները չեն ավարտվելու։



