Տեսանյութ․ Պարեկը անհիմն բռնություն է կիրառու...

Ինչպես արդեն նշել էինք, փաստաբան Վարազդատ Հարությունյանը տեղեկացրել էր, որ պարեկային ծառայողները բիրտ ուժ են կիրառել  ՌԴ քաղաքացուհի վարորդի նկատմամբ։ Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ. Կից գրելով.

«Երկրորդ կտորի ժամանակը եկավ:

Այսպես, տեսագրությունից պարզ է դառնում, ոու անձը խնդրում է հնարավորություն տալ ցուցադրել իր վիդեոռեգիստրատորի ձայնագրությունը, որից երևում է, որինքը մեքենան վարել է ամրակապված:

Քաղաքացին նաև խնդրում է պարզաբանել իր իրավունքները և ապացույց, որ իբր ինքն ամրակապված չի եղել:

Ռուսերեն լեզվին գրեթե չտիրապետող պարեկը չկարողանալով քաղաքացու նորմալ, ադեկվատ և իրավական հարցերի պատասխանները, հունից դուրս է գալիս ու մնացածը դիտեք ինքներդ:

Հ.Գ նման չոբանությունը արդարացնողներին, հատկապես` տղամարդ, ցանկանում եմ, որ իրենց կնոջ, քրոջ, մոր կամ աղջկա նկատմամաբ այսպիսի վերաբերմունքի ականատես լինեն ու մնան նույն դիրքորոշմանը»: