Տեսանյութ․ Նիկո՛լ, ավելի լավ է կորոնա լինես,...

Այս իշխանությունները կարծես ոխ ունենան, ուզում են հերոսին պատվազրկեն, դա իրենց համար մեկ վայրկյանի բան է, բայց այդպես երկար չի կարող շարունակվել, չէ որ այս մարդիկ հայրենիք են ազատագրել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երգչուհի Արմինե Գրիգորյանը՝ անդրադառնալով մի շարք գործիչների կալանավորված լինելու հանգամանքին:

«Ես վստահ եմ, որ այս մարդիկ չեն մնալու բանտում, դուրս են գալու, կյանքը ցույց է տալիս, որ ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել, դա պետք է հասկանան նաև դատախազներն ու դատավորները: Այդպես են անում, որ այսօր ոչ մեկ չի ուզում գնա ծառայելու»,-ասաց նա: