
ՊԵԿ-ում Մաշադյան ազգանունով մարդ կար, այդ մարդը ոնց գնացել է, մնացած երիտայերը մեզ բացարձակ չեն ընդունում, վախենում են մեզ հետ խոսեն: Գյումրու, Վանաձորի մաքսատան պետերին մեր հարցրեը ներկայացրել ենք, ասել են գնա վերևում ասա, եկել ենք վերև, այստեղ պախկվում են: Այս մասին ՊԵԿ-ի մոտ ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Մաքսատան հերթերը ավտոներկրողները նկարել են, կանչել ասել են «նիկոլակա՞ն ես էթում»: Ներքևներում գողական են գնում, վերևներում նիկոլական են գնում: Եթե վաղը մեկը չբերեց մաքսային գները օնլայն տեղադրեց ու իրենք էլ թանկացրեցին, զգուշացնում եմ, որ լինելու է շատ վատ, որովհետև մենք ձեռներեցներս երկու տարիուկես ա էս կառավարության քաշվածն ենք, մեր վրա կա կուտակված հազարավոր մեքենաներ»,-ասաց Հովհաննիսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: