Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը գրում է․
Երբ Նիկոլ Փաշինյանի դեմ հիմա փորձում են, իբր, պայքարել մարդիկ, ովքեր
1. 2008–ին Սերժ Սարգսյանին են մերժել, մարտի 1–ին բարիկադի Լևոնա–Նիկոլական կողմում են եղել,
2. 2008–ից հետո Նիկոլի «ռուպռ» բռնողն են եղել ու հետո «քեշի» դիմաց հայտնվել Սերժ Սարգսյանի թիմում (երբ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահ էր), բայց անկախ են ձևացել,
3. 2018–ի ապրիլի կանխատեսել են, որ իշխանափոխություն չի լինի, իսկ 2018–ի մայիսին արդեն ասել են, որ Նիկոլը ճիշտ դուրս եկավ («Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» ոճով) ու իշխանափոխության համար ողջունել են անձամբ Նիկոլին, այլ ոչ թե ժողովրդի ցասումը,
այ հենց դրա համար էլ Նիկոլը դեռ մնում է իշխանության։ Որովհետև ջուր պղտորողներն ու պատվերով համերգ տվողները, կամա թե ակամա, աշխատում են Նիկոլի օգտին։
Խոսքս մասնավորապես Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Արման Բաբաջանյանի 1in.am–ի եթերներից չիջնող Նարեկ Սամսոնյանի մասին է։ Նա ինձ հիմա, իբր, մեղադրում է 2018–ին տեղի ունեցածը ողջունելու համար ու փորձում սղացնել այն միտքը, թե, իբր, Երևանի ավագանիում բոլորը նիկոլական են։
Այո՛, 2018–ին ժողովուրդն ուզում էր մերժել արատավոր բարքերը և ես դա ողջունել եմ։ 2018–ի սխալը Նիկոլ Փաշինյանին պետության ղեկավար դարձնելն էր, որն, ի դեպ, առանց ՀՀԿ–ի ու անձամբ Սերժ Սարգսյանի անհնար կլիներ։ Ի վերջո՝ ես չեմ հայտարարել, որ Նիկոլը ճիշտ էր։
2018–ին Նիկոլ Փաշինյանը խաբեց ժողովրդին ու պետք է հեռացվի, բայց դա անհնար կլինի, քանի դեռ հայ ժողովրդին ուզում են համոզել, որ 2018–ին իրենք սխալվել են Սերժ Սարգսյանի պահով։ Ո՛չ, մարդիկ ճիշտ են արել, որ 2018–ին մերժել են խուլիգանությունները, կոռուպցիան, ընտրակեղծիքները, հայ–թուրքական ֆուտբոլը և այլ արատավոր երևույթները, բայց սխալվել են նոր լիդերի ընտրության հարցում։ Հենց այդ սխալը պետք է ուղղել՝ Նիկոլի հետ պատմության աղբանոց ուղարկելով նաև Նիկոլին ծնող, Նիկոլին սնող, Նիկոլին հիմա անուղղակիորեն պահողներին։
P.S.: Նախկին նիկոլական (նիկոլականի նախկինը լինու՞մ է) Նարեկ Սամսոնյանն իր հաղորդման մեջ Երևանի ավագանու նիստին ունեցած իմ ելույթից մի փոքրիկ կտոր է կտրել գցել՝ ապացուցելու համար, թե, իբր, տեսեք ինչքան վատն եմ ես, որ ասում եմ, որ 2018–ին մարդիկ ճիշտ են արել, որ մերժել են խուլիգանությունները։ Դրանից հետո իմ ասած մյուս խոսքերը չեն տալիս եթեր։ Դա լրագրողական առումով նիկոլություն է։
Ես հիմա կից կներկայացնեմ նույն Նարեկ Սամսոնյանի խոսքը, բայց չկտրված։ Այդ խոսքը հնչել է 2018–ի մայիսին, որտեղ Նարեկը գովեստի խոսքեր է շռայլում Նիկոլի հասցեին՝ չմոռանալով ասել, որ ինքը սխալվել է (Սերժ Սարգսյանի պես) և Նիկոլը ճիշտ էր (ինչպես որ Սերժ Սարգսյանն էր իր հրաժարականի խոսքում նշել)։ Ասում է՝ ժողովրդավարության հաղթանակ էր Նիկոլի արածը։ Ասում է՝ ապրի՛ Նիկոլը, որ ատելության խոսք չի տարածել։ Հիմա ինքը լրիվ հակառակ բանն է ասում ու իբր պայքարում Նիկոլի դեմ՝ մտածելով, որ իրեն լսողները հիշողություն չեն ունենա կամ կալարեն համացանցում իր նախկին ասածները գտնել։
Քաղաքական ու լրատվական դաշտում նման ջուր պղտորողներն են պատճառը, որ Նիկոլը դեռ մնում է իր աթոռին։ Բայց ոչինչ, դա էլ կանցնի։