Դեռ վաղ է խոսել G20 գագաթնաժողովում Պուտինի և...

Դեռ վաղ է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման մասին ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դեռ վաղ է խոսել այդ մասին. որոշում դեռևս չի կայացվել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների միջև G20 գագաթնաժողովում հնարավոր հանդիպման մասին հարցին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ Ռուսաստանը շնորհակալ է և գնահատում է Պուտինին ուղղված հրավերը, և որ այն կքննարկվի։